ՖՈՏՈ. Հայտնի են պետական ու մշակութային գործիչների գերեզմանաքարերի ու մահարձանների նոր չափերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել է պետական եւ մշակութային գործիչների գերեզմանաքարերի, մահարձանների եւ հուշատախտակների նոր հարաչափերը։

Պարզվում է՝ հստակեցված չէ հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը, որի արդյունքում ստացվում է միջավայրի հետ ոչ համաչափ և հակասական օբյեկտների տեղադրում:

Այս պատճառով, քաղաքաշինության կոմիտեն որոշել է կանոնակարգել պետական և մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման հարցերը։ Ինչպես նաև կսահմանվեն հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը, մասնավորապես, գերեզմանատեղիի բարեկարգման աշխատանքների համար տրվող հողամասերի՝ չափերը, հուշաքարերի, հուշատախտակների, հուշասյուների և մահարձանների թույլատրելի բարձրությունները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս