Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացել է 10 հազար 106 մարդ։ ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մահացածների քանակը նվազել է՝ կազմելով 18 հազար 554։ Իսկ նախորդ տարվա այս ժամանակահատվածում մահացախների թիվը կազմել է 20 հազար 841։ Այսինքն, մահվան ցուցանիշը մեկ տարվա ընթացքում 11 տոկոսով նվազել է։ Միայն Covid-19-ից նախորդ տարի մահացել է 2477, այս տարի՝ 726 մարդ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում ամենից շատ մահանում են ոչ միայն սրտանոթային, այլեւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի երկրորդ տեղում օնկոլոգիական հիվանդություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Հայաստանում նորագոյացություններից այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մահացել է 3457 մարդ:
Սյունէ Համբարձումյան