ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ինչքան հետեւում եմ մամուլին, վերջին շրջանում մարդիկ թերթերին դատի են տալիս: Արցախում նման պրակտիկա կա՞, թե՞ այնտեղ պաշտոնյաները վիրավորվելու սովորություն չունեն:

Նունե Աբրահամյան, 45 տարեկան, լեզվաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Դա կախված է մի շարք հանգամանքներից, նախ եւ առաջ թերթը, երբ տալիս է որեւէ տեղեկություն, պետք է այն հիմնավորված լինի: Իհարկե, պետք է թերթերը տեղեկություններ ներկայացնեն տարբեր խնդիրների շուրջ, այդ թվում նաեւ պաշտոնյաներին, նրանց աշխատանքին վերաբերող` դրական կամ բացասական: Մի խոսքով, բոլոր կողմերից էլ պետք է լուսաբանեն, բայց այդ տեղեկությունները պետք է լինեն ճշգրիտ, երբեք չպետք է վիրավորեն մարդուն, ինչ-որ բաներում մեղադրեն, որը նա չի կատարել, այդ դեպքում ես դա դիտում եմ որպես հանցանք: Ի վերջո, մարդուն մեղադրում են մի բանի մեջ, ինչն ինքը չի կատարել: Այս պարագայում պետք է նաեւ լրատվամիջոցներն ունենան համապատասխան էթիկա: Այս պահի դրությամբ, իհարկե, Ղարաբաղում եւս լինում են նման դեպքեր, բայց դա այդքան վառ դրսեւորված չէ. չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է եղել: Օրինակ`  3, 4 եւ նույնիսկ 10 տարվա ընթացքում նման դեպք չեմ տեսել:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Դավիթ Բաբայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տպավորությունն այնպիսին է, թե Արցախն օվկիանոսից այն կողմ է գտնվում: Նույնիսկ Երեւանի լրագրողական շրջանակներում Ստեփանակերտում տպագրվող թերթերի մասին տեղեկություններ գրեթե չունեն: Հաշվի առնելով հայաստանյան թերթերի դեմ սկսված արշավը` մեր ընթերցողի հարցն իսկապես հետաքրքիր է: Թեեւ դատելով ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի պարզաբանումից` Արցախում կա՛մ ազատ մամուլ չկա, կա՛մ էլ այն չափից ավելի զգուշավոր է:




Լրահոս