
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները երեք տնտեսվարողների մոտ խախտումներ են արձանագրվել սննդի անվտանգության ոլորտում։
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հայտնաբերվել է ժամկետանց բազմաթիվ, պիտանիությունը կորցրած և բորբոսապատ մթերք։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց շրջանակում իրավախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։