
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ գերմանացիների մինչև 30 տոկոսը դժգոհ է Բեռլինի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից և ուկրաինական բանակին զենք մատակարարելուց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կանցլերը ասել է գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում:
«Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում տպավորություն է ստեղծվել, որ 20-30 տոկոսը համաձայն չէ պատժամիջոցների և Ուկրանիային զենքի մատակարարելու քաղաքականությանը: Նրանց թվում կան գրեթե բոլոր քաղաքական հայացքների տեր ընտրողներ»,- ասել է Շոլցը։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը պնդել է նաև, որ չնայած այս քաղաքականությանը չհամաձայնողների առարկություններին, Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային։