Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 19-ին հերթական ուժեղացված ծառայությունն էին իրականացնում Մեծամոր քաղաքում: Ժամը 14:20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Մեծամորի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի: Կասկածը հաստատվեց:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, նաև` կաթուցիչ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը մարիխուանա է, թմրամիջոցը պատրաստել էր իր ցանած ու աճեցրած կանեփից:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: