![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/1526149986_0_1_3072_1729_1920x0_80_0_0_1e3ffa269c5e6c8b44ea57d70b957957.jpg)
Կիևն այս ձմռանը կարող է մնալ առանց ջեռուցման, հնարավոր է՝ ջեռուցումն անջատվի մի քանի օրով կամ շաբաթով` ասել է քաղաքային վարչակազմի փոխնախագահ Պետր Պանտելեևը։ ՌԴ ԶՈւ-ն ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսել է հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից երկու օր անց, որի հետևում, ըստ ՌԴ իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։
«Կա նման հավանականություն (առանց ջեռուցման մնալու-խմբ.), դա կապված է ոչ թե գազի դեֆիցիտի կամ տեխնոլոգիական խնդիրների հետ, այլ այն, որ հակառակորդը որսում է մեր ենթակառուցվածքային օբյեկտները, ոչնչացնում էներգետիկ օբյեկտները: Մենք պետք է դա հասկանանք և տեղյակ լինենք», – ասել է Պանտելեևը «Economic Pravda»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Կիևում մի քանի օրով կամ շաբաթով ջեռուցման անջատման հավանականության մասին հարցին։
Պաշտոնյան որոշ հույսեր է կապում շարժական կաթսայատների վրա: Կիևը հուսով է, որ դրանք կստանա երկու ամսվա ընթացքում և կօգտագործի սարքավորումները հիվանդանոցների, դպրոցների ջեռուցման համար:
«Երկիրն ապրում և աշխատում է վթարային անջատումների ժամանակացույցով»,- ասել է պաշտոնյան։