ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` երեկ հոկտեմբերի 23-ին ժ.15.50-Սուխումիի փողոցում խառնաշփոթ իրավիճակ է եղել եւ շենքի բնակիչները շտապ զանգահարել են շտապօգնություն, որից հետո ոստիկաություն եւ հայտնել, որ շենքի մոտ մահացած մարդ կա:
Դեպքի վայր շտապած իրավապաները պարզել են, որ նշված շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա եւ վերջինս 42-ամյա Ե. Խեչիկյանն է, որը գլխի շրջանում ունի վնասվածք, իսկ դիակի կողքին՝ ինքնաշեն ատրճանակի նմանվող առարկա կա:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում ինքնասպանության հատկանիշներով, իսկ թե ինչու է տղամարդը գնացել այդ քայլին առայժմ հայտնի չէ: