ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի զինծառայողի ծնողից գումար հափշտակած անձը Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր մեկ անձ, որն անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակել: Նկատենք, որ ձերբակալված անձը նախկին պաշտոնատար անձանցից մեկի որդու դեմ նախկինում ցուցմունք է տվել: Ով է նա:

Ըստ ԱԱԾ-ի՝ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորել է, նրանից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ, վերջինիս ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ ԱԱԾ գեներալին, կաշառք տալու դիմաց նշված զինծառայողին իբր գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ գումար:
2022 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ-ին, որից անմիջապես հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նկատենք, որ նախկին ոստիկան Բաբկեն Պողոսյանն անցնում է եւս մեկ աղմկահարույց գործով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա ոչ ավել, ոչ պակաս Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով վկան է, որը ցուցմունք էր տվել Սպարտակ Ղուկասյանի դեմ եւ հիմա էլ հայտնվել է մեկ այլ աղմկահարույց պատմության մեջ զինվորի ծնողից գումար է պահանջել, թե իբր գիտի նրա գտնվելու վայրը: Այս իրավիճակում հարց է առաջանում, թե Պողոսյանի ցուցմունքը որքանով է արժանահավատ եւ իրական:

Քնար Մանուկյան




Լրահոս