Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հյուսիս-արևմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ զորավարժություններ են անցկացվում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում։ Այս մասին հաղորդում է «Մեհր» գործակալությունը:
Հյուսիսարևմտյան շրջանային շտաբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ զորավարժություններն անցկացվում են Պասվե և Փիրանշեհր բնակավայրերի տարածքում: Այն գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ: Իսկ զորավարժությունը նպատակը գիշերային գործողությունների համար ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բարձրացնելն է։