Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին տարաբնույթ հրապարկումներն ու նրա լուսանկարները շարունակում են դուր չգալ «Մետա» ընկերությանը: Նրա կողմից գործարկվող Facebook սոցիալական ցանցն արգելափակում է Հայաստանի Ազգային հերոսի մասին գրառումներ անող օգտատերերի ինչ-ինչ գործողությունները: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգարսյանը նույնպես առնչվել է Faceboоk-ում արգելափակվելու խնդրին, բայց նա նույնիսկ ոչ թե Մոնթեի, այլ վերջինիս զոհվելու վայրում ընկերների հետ՝ դեռևս 2017-ին արված ու հրապարակված լուսանկարն էր վերահրապարակել:
Հրապարակումներ անելու երեսունօրյա արգելքից հետո մեր զրուցակիցն այժմ, գրառումներ անելիս, միանշանակ զգուշանում է, բայց և զարմանում է՝ վերոնշյալ լուսանկարը 2017-ին նույնպես հրապարկել էր Facebook-ում, այն ժամանակ սակայն դա «Մետա» ընկերությանը չէր վրդովվեցրել:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ սա հստակ ադրբեջանական ձեռագիր է, որ թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով համոզել է «Մետային», թե Մոնթե Մելքոնյանի մասին ցանկացած գրառում դեմ է ընկերության որդեգրած քաղաքականությանն ու նորմերին:
Խնդրի մասով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, տեղյակ է, ավելին՝ որոշակի քայլեր ձեռնարկել է: ԱԳՆ աշխատակիցները «Մետա» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկումներ ունեցել են, ինչի ժամանակ վերջիններիս փոխանցել են՝ խդնիրը ոչ թե Մոնթե Մելքոնյանի մասին գրառում անելը կամ լուսանակար հրապարակելն է, այլ այն, որ ՀՀ Ազգային հերոսը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի հետ է ասոցացվում:
Խնդիրը նույնկերպ է բացատրում նաև տեղակատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե առհասարակ Հայաստանի Ազգային հերոսների կամ ադրբեջանական ձեռագրի, այլ կոնկերտ ԱՍԱԼԱ-ի հետ է կապված:
Ընկերության ներկայացուիչներին, ասում է փորձագետը, մեր ազգային, հայերանսիրական զգացմունքները չեն հետարքրքում, ու դա է պատճառը, որ երբեմն անգամ Մոնթեի անունը գրելն է որոշակի գործառույթների արգելափակման հանգեցնում:
ԱԳՆ-ի կողմից «Մետա»-ի հետ տարվող բանակցությունների մասին Մարտիրոսյանը տեղյակ է, բայց բարդ է ասել, գուցե և անհույս, թե մեր պատկերացումները ներկայացնելուց հետո, ընկերության ներկայացուցիչներն ի՞նչ որոշում կկայացնեն:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան