ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ գեներալ մայորի գործով հարցաքննվել է Պատրոն Դավոն՝ Դավիթ Գալստյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրանոթի արկերի գործով անցնող, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով նաեւ հարցաքննվել է գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Նշենք, որ Դավիթ Գալստյանը գեներալ մայորի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել էր: 2 ամիս կալանքի տակ մնալուց հետո ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը 7 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանի հետ զրուցել ենք քրեական վարույթից, թե արդյոք Դավիթ Գալստյանն այս գործով հարցաքննվել է:

Քնար Մանուկյան




Լրահոս