ԳԱԼԱ հեռուստաընկերությունը եթերում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ԳԱԼԱ” ՀԸ ի կատար ածեց ՀՀ Վճռաբեկ դատարանի վճիռը եւ իր հեռարձակող սարքավորումները տեղափոխեց այլ հեռուստաաշտարակ: Այդ աշխատանքներն իրականացնելու համար hեռուստաընկերությունը ստիպված էր մեկ օր դադարեցնել  հեռուստաեթերը: 

Իսկ ի՞նչ է անելու Գյումրիի քաղաքապետարանը այն հեռուստաաշտարակը, որը զբաղեցրել էր “ԳԱԼԱ” ՀԸ, եւ որը Գյումրիի քաղաքապետարանը շատ արագ սեփականացրեց ու անմիջապես դիմեց դատարան՝այն հետ վերցնելու ակնկալիքով, դժվար է ասել: 
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 2011թ. հուլիսին ուժի մեջ թողեց ՀՀ Վերաքննիչ դատարանի 26.04.2011թ. որոշումը , համաձայն որի, հեռուստաընկերությանը պարտավորեցվում էր ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները  Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից: Այլ վճիռ ՀՀ դատական ատյաններից սպասելն անիմաստ էր: Ավելի քան 3.5 տարի տեւած դատական գործընթացից հետո կայացվեց վճիռ ՝ի վնաս հեռուստաընկերության: 
Հիմա արդեն հեռուստաընկերության սարքավորումները տեղադրված են Գյումրիի կենտրոնական հեռուստաաշտարակի վրա: Հոկտեմբերի 26- ից հեռուստաընկերությունը եթերում է եւ աշխատում է  բնականոն հունով:  




Լրահոս