Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր հանգուցյալ եղբոր՝ Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տանը մարդ չբնակվելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրել, մտել էին տուն և գողություն արել:
Նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 19-ին Գորիսի Գետափնյա փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Գորիսի քննչական բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի փողոցի նշված տնից կատարել է գողություն:
Ձեռնարկված միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 41-ամյա գորիսցին խոստովանական ցուցմունք է տվել, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բակունցի փողոցի մի տնից գողացել է ոսկյա զարդեր, օծանելիք և այլ իրեր: Նրա բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը, իսկ ոսկյա զարդերը գրավադրել էր վարկային կազմակերպություններից մեկում:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա սեպտեմբերի 10-ի ժամը 21.30-ի սահմաններում գողություն էր արել նաև Բակունցի փողոցի մեկ այլ առանձնատնից. սննդամթերք էր գողացել:
41-ամյա տղամարդը կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն: