Երևանում տղամարդը բռունցքով խփել է քաղաքացու դեմքին և հափշտակել նոթատետրը, որի մեջ 180 000 դրամ կար. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.04-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 38-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդանանց փողոցում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից փող է պահանջել, ապա բռունցքով խփել է իր դեմքին և հափշտակել նոթատետրը, որի մեջ 180 000 դրամ կար:

Ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները Վարդանանց փողոցում հայտնաբերել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդու: Նա և նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին:




Լրահոս