ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում ռեկորդ է սահմանել եւ դարձել Ասիայի չեմպիոն:

Մանամա քաղաքում ընթացող առաջնությանը նա երկամարտում գրանցել է 452 կգ ու Ասիայի ռեկորդ սահմանել՝ գրավելով առաջին տեղը: Պոկում վարժությունում Գոռը բարձրացրել է 210 կգ, իսկ հրումում՝ 242:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Եթե սոցիալական վճար վճարող վարձու աշխատողը միաժամանակ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ է մատուցում, արդյոք պայմանագրային եկամուտներից հաշվարկվո՞ւմ է սոցիալական վճար:

Սեւակ Մարգարյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-մասի համաձայն՝  սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները: Միաժամանակ նույն օրենքի 2-րդ հոդվածում բերված են տվյալ օրենքում օգտագործվող հասկացությունները, որին համապատասխան՝ աշխատավարձը աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումները, ինչպես նաեւ պայմանագրային եկամուտն է:

ՀՀ հարկային ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ ստացված եկամուտները: Տվյալ դեպքում ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստները չեն հանդիսանում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներ:

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եւ ո՞ր լեզվով է իրականացվում ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումն ու ուսուցումը հաստատությունում:

Գայանե Հունանյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու ազատելու կարգի» 5-րդ կետի համաձայն` «Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը): Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, եւ տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից»:

ՀՀ կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաեւ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում իրենց երեխայի ուսուցման լեզուն:

 

 

 




Լրահոս