ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Վերջապես երեկվանից մայրաքաղաքում մեկնարկեցին էտման աշխատանքները, որոնք կիրականացվեն 2 ուղղությամբ՝ սանիտարական եւ սաղարթի ձեւավորման։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. Ո՞րն է քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու հիմքը:

Տաթեւիկ Ռաֆաելյան  (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերն են՝

1) հայտնաբերվել է միեւնույն անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության երկու նույն տեսակի ակտային գրանցում,

2) քաղաքացիական կացության ակտային գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի կամ սուտ տեղեկությունների հիման վրա,

3) կատարվել է այն անձի դիմումի հիման վրա, որը իրավասու չէր ներկայացնելու այլ անձի կամքի արտահայտությունը՝ լիազորագրի կամ էլեկտրոնային դիմումի շրջանակներում,

4) առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու համար պետական տուրք նախատեսված չէ:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ի՞նչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:

Կարեն Կիրակոսյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման եւ փորձաքննության ենթակա իրի կամ իրերի եւ դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը, բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։ Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաեւ իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է ՀՀ կառավարության՝ 2007թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն: Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձեւակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

 

 

 

 




Լրահոս