Գերմանիայի կանցլերը հայտնել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հոկտեմբերի 24-ին Բեռլինում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը:

Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերն անդրադարձել են Ուկրաինայի ներկայիս իրավիճակին, դաշնային կառավարությանն աջակցելու և երկիրը վերականգնելու նախաձեռնություններին:

Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան և Եվրոպան կշարունակեն աջակցել Ուկրաինային և՛ քաղաքական, և՛ ֆինանսական, և՛ տնտեսական առումով, ինչպես նաև զենքով:

Շմիգալը Բեռլինում մասնակցում է գերմանա-ուկրաինական տնտեսական հինգերորդ ֆորումին, իսկ հոկտեմբերի 25-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնման հարցերին վերաբորող միջազգային համաժողով:




Լրահոս