ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրեւ է տեղացել։ Ձմեռը այս տարի մի փոքր վաղ շտապել է հյուրընկալվել Աշոցքում:

 

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ պայմաններով կարող եմ ստանալ ուսանողական վարկեր:

Հայկ Մարտիրոսյան (23 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս ծրագիրը կրթության ֆինանսավորման այլընտրանքային գործիք է, որ հնարավորություն կտա ձեզ ձեռք բերել վարկեր ուսումնառության ընթացքում եւ դրանց հիմնական մասը մարել ուսումնառության ավարտից հետո: Ծրագրի շրջանակում ուսանողներին վարկեր են տրամադրվում 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մեկ տարվա ընթացքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների դեպքում սուբսիդավորումը կկազմի 3 տոկոս: Վարկերը տրամադրվում են 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ՝ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար, ինչը նշանակում է, որ այս ընթացքում մայր գումարի մարում տեղի չի ունենում, վճարվում են միայն տոկոսադրույքները: Յուրաքանչյուր ուսանողի հաշվով նախատեսված է առավելագույնը 1.800.000 դրամ` առավելագույնը 4 մասնաբաժնով, սակայն ոչ ավելի, քան 450 հազար դրամը՝ կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «Բնակարան՝ երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար:

Լիաննա Օհանյան (61 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`

1) դիմումը,

2) անձը հաստատող փաստաթուղթը,

3) հանրային ծառայությունների համարանիշը,

4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների,

6) լուuանկար (4 x 6 uմ չափի):

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:




Լրահոս