Երեկ հայտնի դարձավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Իհարկե, առաջին հայացքից նորմալ կարող է թվալ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից ազատվելը, սակայն իրականում նրա դիմումի նախապատմությունը հին է եւ վերջինիս իշխանությունները պարզապես չներեցին։
Իսկ ինչի մասին է խոսքը․ խոսքը նրա սեպտեմբերի 21-ի գրառման մասին է։ Հենց այդ օրն էին ոստիկանները Եռաբլուր զինվորական պանթեոնում բռնի ուժով բերման ենթարկել անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Այդ օրը նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր․ «Եռաբլուրում որևէ ակցիայի իրականացումը երբևէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե’րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»:
Հենց այս գրառումից հետո նրա հարաբերությունները լարվել են ՔՊ-ականների հետ։ Ըստ էության՝ նրան ճնշելով են հասել այս դիմումին։ Նրա դատապարտող գրառումը պարզապես չներվեց։
Ն․Հ․