ArmLur.am-ը ներկայացնում է, թե 2022 թվականի 6 ամիսների ընթացքում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական մարմնի կողմից գաղտնալսում իրականացնելու թույլտվություն ստանալու քանի՞ միջնորդություն են ստացել:
2. Այդ միջնորդություններից քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:
Եվ այսպես. հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու միջնորդությունները եղել են 4406-ը, նշված միջնորդություններից բավարարվել է 3787-ը:
Խուզարկություն կատարելու մասին ստացվել է 3658 միջնորդություն, որից բավարարվել է 2615-ը: Ասել է թե՝ հանրապետությունում 2615 քաղաքացու բնակարան է խուզարկվել:
Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացվել է 1094 միջնորդություն, որից բավարարվել է 817-ը:
Նամակագրության հեռագրական փոստային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 845-ը, որից բավարարվել է 684-ը:
Ք.Մ.