ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ասել փաստաբանին Արուսյակ Ալեքսանյանի կալանավորված օգնականը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի աշխատասենյակում, որոշ փաստաթղթեր են առգրավվել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է դատավորի աշխատակիցներից մեկը վկայի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ օրերս կալանավորվեց դատավոր Արուսյակ Ալեսքանյանը, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը եւ դատավորի օգնականներից մեկը:

Ըստ լուրերի՝ վերջիններիս կալանավորումը պայմանավորված է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը քրեական հեղինակության մասով կայացրել է այնպիսի ակտ, որով նրան ազատ են արձակել 2,5 միլիոն գրավի դիմաց, ինչը իրավապահ համակարգում համարում են պաշտոնական լիազորությունների չարաշահում: Իսկ ահա քրեական հեղինակության ազատ արձակման միջնորդությունն էլ ներկայացրած է եղել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Այսօր ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ, որը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել եւ դեռ ավելին գնացել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ եւ տեսակցել է Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա օգնականին:

Քնար Մանուկյան




Լրահոս