Մակրոնը կոչ Է անում ԱՄՆ-ին՝ նստել Ուկրաինայի ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ Է համարում, որպեսզի ԱՄՆ-ը բանակցությունների սեղանի շուրջ նստի Ուկրաինայի կարգավորման գործընթացի առաջխաղացման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեզ անհրաժեշտ Է, որպեսզի Միացյալ Նահանգները բանակցությունների սեղանի շուրջ նստի Ուկրաինայում խաղաղ գործընթացի առաջխաղացման համար»,- Point հրատարակությունը մեջբերում Է Մակրոնին, որը լրագրողների հետ խոսել Է Վատիկան կատարած իր այցից հետո:

Ֆրանսիայի ղեկավարը նշել Է, որ Հռոմի պապը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վստահական հարաբերություններ ունեն: «Պապը կարող Է ազդել նրա վրա, որպեսզի ԱՄՆ-ը վերսկսի մասնակցությունը Հայիթիում եւ Ուկրաինայում ճգնաժամերի լուծման գործում»,-հավելել Է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաեւ Հռոմի պապին խնդրել Է՝ զանգահարել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինին եւ Ջո Բայենին՝ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մակրոնին հոկտեմբերի 24-ին ընդունել Է Վատիկանում: Հաղորդվել Է, որ քահանայապետի եւ ֆրանսիական պետության ղեկավարի միջեւ հանդիպումը տեւել Է 55 րոպե, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս