ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետարանի փնթի աշխատանքը. ծառերը էտել է ու թողել փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը որոշել էր Մաշտոցի պողոտայի ծառերն էտել: Ողջունելի է, որ քաղաքային իշխանությունը նման գործերով է զբաղվում, բայց այլ հարց է, թե դա ինչպես է անում:

ArmLur.am-ի տեսախցիկը արձանագրել է, որ ծառերի էտված ճյուղերը թափված են գետնին, մարդիկ քայլում են դրանք շրջանցելով: Այսինքն ՀՈԱԿ-ի աշխատողները ծառերն էտել են, դրանք թափել գետնին ու գնացել: Թե ով կամ երբ է հավաքելու այդ ճյուղերը, հայտնի չէ: Սա դեռ ամենը չէ. ծառերի էտման ու էլեկտրական լարեր քաշելու ժամանակ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հնարամիտ աշխատողները տարածքը ժապավենով սահմանազատել էին տարբեր իրերով՝ հեծանիվով, ինքնագլորով, մեծ ու փոքր աղբամաններով:
Սա առաջին անգամը չէ, որ քաղաքապետարանը քաղաքային գործերն իրականացնում է փնթի ու անկազմակերպ:

Ս. Հ., Հ. Հ.




Լրահոս