Լուկա Մոդրիչն ԱԱ-2022-ից հետո կավարտի միջազգային կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո ավարտելու է միջազգային կարիերան և այլևս հանդես չի գա Խորվաթիայի հավաքականի կազմում.

Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի մարզաշապիկն առաջին անգամ կրել է 2006 թ. մարտի 1-ին Արգենտինայի դեմ կայացած ընկերական խաղում (3:2)։

Նա մինչ օրս հավաքականի կազմում անցկացրել է 154 հանդիպում ու այդ ցուցանիշով ռեկորդակիր։

Բացի դրանից, վետերան ֆուտբոլիստը հավաքականի կազմում դարձել է նաև 23 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թ. հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ` 2:4 հաշվով պարտվելով Ֆրանսիային։

Հավելենք, որ Խորվաթիայի հավաքականն ԱԱ-2022-ի շրջանակում ընդգրկված է F խմբում ու կմրցի Բելգիայի, Կանադայի և Մարոկկոյի դեմ։




Լրահոս