«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը՝ ժամը 21։00-ը, կդադարեցվի՝
Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈւԱՏ», «ԳԱ-ԳԱ-էՏ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ» (գյուղ Շահումյան), «Ռուբադա», «Վ.Կ. Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզում գործող «Մուլտի Գազ», «Թամզա», «ՌոսԳազ պլյուս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 2-րդ նրբանցքի, Հակոբջանյան 3-րդ նրբանցքի և 1-ին փողոցի գազասպառողների, ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու և «Մուրացան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: