ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 119

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել. «Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինյանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարյանի հետ»։ Այդ սուտը, սակայն, հերքեց հենց ռուսական կողմը, ընդ որում՝ դա արեց բավականին կրեատիվ ձեւով. չեղարկվեց Փաշինյանի ՌԴ կայանալիք այցը, ինչով հստակ մեսսիջ հղվեց, որ Փաշինյանն ի զորու չէ խնդրել անգամ ինքն իր համար:  13 ամիս Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը չէին հանդիպել, սակայն ուշագրավ է, որ երբ 2019 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Երեւան, իր աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 1-ին այցելել էր Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպել էր Հայաստանի նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանի հետ։ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Փաշինյանի հայտարարությունները ռուսական կողմը հերքել է: 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց հերթական ստի մասին՝ հայտարարելով, որ, իր ունեցած տեղեկություններով Շուշիի հատվածում շրջափակման մեջ են հայտնվել նաեւ ռուս խաղաղապահները: ՌԴ ՊՆ-ն անմիջապես հերքեց Փաշինյանի ունեցած տեղեկությունները` հերթական անգամ ՀՀ վարչապետին դնելով անհարմար դրության մեջ: ՀՀ-ՌԴ այս հերքումները եւ հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

Քաղաքական իշխանությունը նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի ձեւավորումը փոփոխել է «Ընտրական օրենսգիրք»-ը ու պարզեցրել ԿԸՀ անդամության պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» այս քայլը, որ իրագործվել է ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ու Արթուր Հովհաննիսյանի ձեռամբ՝ ԸՕ սահմանդրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու նախագծի փաթեթով, ԿԸՀ նորընտիր անդամներին ապահովագրելու համար է արվել: Օրինակ՝ եթե նախկինում ԿԸՀ անդամության համար իրավաբանական կրթություն ունենալը պարտադիր էր, ապա այժմ բավարար է միայն պատգամավորի համար նախատեսված չափանիշներին բավարարելը: Եթե օրենքը չփոփոխվեր, ապա, օրինակ, ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանն ու Արուսյակ Տերչանյանը ԿԸՀ անդամ դառնալ չէին կարող. իրավաբանական կրթություն չունեն, համենայնդեպս նրանց կենսագրական տվյալների մեջ այդ մասին ոչինչ գրված չէ,  իսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ միայն 2021-ին է կարողացել մի կերպ վաղուց կյանքը դադարած Մովսես Խորենացու անվան համալսարանից դիպլոմ ստանալ՝ իրավաբանի որակավորմամբ: Նոր փոփոխությամբ պահպանվել են միայն «հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվելն» ու «բարձրագույն կրթություն» ունենալու դրույթները: Եվ եթե անգամ վերոնշյալ մնացյալ բոլոր դրույթները մի կողմ դնենք, ապա միան «հրապարակային քաղաքական գործունեություն չծավալելու» ամրագրումը բավարար է արձանագրելու համար, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այդ պաշտոնին է գնացել ուղիղ Աժ-ից՝ երկրի թիվ մեկ քաղաքական հարթակից: Ի՞նչ է ստացվում. իշխանավորներն անգամ ԸՕ-ի փոփոխությունները չեն կարողացել գրագետ ու անխոցելի կերպով իրենց հարմարեցնել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած հղի կնոջ` Սոնա Մնացականյանի դեպքով նոր քրեական վարույթ նախաձեռնվի, որը կապված լինի անհետացած ձայնագրությունների հետ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անհետացած ձայնագրությունների մասով Գլխավոր դատախազություն բողոք է ներկայացվել, իսկ թե ներկայացված բողոքը կբավարարի, եւ նոր քրեական վարույթ կնախաձեռնվի, թե կմերժվի, կիմանանք՝ հետեւելով զարգացումներին: Ավելի վաղ հայտնել էիք, որ ՊՊԾ եւ ՃՈ ուղեկցող բոլոր մեքենաների մեջ ռադիոկապ է եղել, սակայն խոսակցությունը չի ձայնագրվել եւ չի արձանագրվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշել էր. «Վարույթի նյութերով հիմնավորվել է, որ շարասյան ավտոմեքենաների մեջ գործել է ռադիոկապ, սակայն ռադիոկապի ձայնագրություն տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով, մինչդեռ կառավարության որոշումը սահմանում է, որ ռադիոկապը, ձայնագրվելուց բացի, նաեւ պետք է արձանագրվեր ՃՈ հերթապահ մասում։ Տուժող կողմի մոտ հիմնավոր կասկած կա, որ ռադիոկապի ձայնագրությունները չտրամադրելու հանգամանքը քրեական վարույթի օբյեկտիվ ընթացքը կանխելու նպատակ է հետապնդել»: Ձայնագրության միջոցով պարզ կլիներ՝ ինչ է հանձնարարել Նիկոլ Փաշինյանը, արդյոք մեքենան կանգնեցնելու կամ չկանգնեցնելու հրաման տվել է, եւ, առհասարակ, ինչ են խոսել: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկվելու վերաբերյալ գործը դատարանում է, մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազությունից հետ է վերցրել իր՝ ՀՀ գլխավոր զինդատախազ դառնալու դիմումը. թեկնածուն միայն նա էր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա քաղաքական իշխանություններից նոր առաջարկ է ստացել եւ որոշել է գնալ Բարձրագույն դատական խորհուրդ, դառնալ ԲԴԽ անդամ: Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում բոլորը կողմ են եղել Հայկ Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու տարբերակին: Իսկ ո՞վ է լինելու զինդատախազ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ գլխավոր դատախազը զինդատախազ կնշանակի համակարգի ներսից, իսկ թե ով կլինի նա, առայժմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերջնական որոշում չունի: Հիշեցնենք, որ զինդատախազի պաշտոնի համար նշանակված մրցույթը պետք է կայանար հոկտեմբերի 21-ին, սակայն Հայկ Գրիգորյանի քայլից հետո մրցույթը չի կայացել, եւ պատերազմի մեջ գտնվող մեր երկիրը մեկ ամսից ավելի է, ինչ զինդատախազ չունի:

 

 




Լրահոս