«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վաշինգտոնը, երեւում է, Երեւանին համոզել է Մոսկվայի թիկունքի հետեւում ստորագրել կապիտուլյացիայի պայմանագիրը»,- ԽՏՎրՏՎՏսՖրՍՈÿ կՐՈՉՊՈ թերթի «Փաշինյանը Ղարաբաղը հանձնում է, որպեսզի Հայաստանը դեպի Արեւմուտք տանի» հոդվածն այս նախաբանով է սկսում:

 

Հոդվածագիրը գրում է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հենց սկզբից էլ հասկանալի էր, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը կփորձեն օգտագործել պահն ու նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում Մոսկվայի համար խնդիրներ ստեղծել:

«Այս համատեքստում «ամենահարմարը» Ղարաբաղյան հարցն է: 2020-ի 44-օրյա պատերազմից (այն կանգնեցվել է բացառապես ռուսական կողմի ջանքերի շնորհիվ) եւ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումից հետո թեեւ փխրուն, բայց խաղաղություն հաստատվեց: Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տեղի ունեցող տարբեր մասշտաբների փոխհրաձգություններն ու միջադեպերը ակնհայտորեն քաղաքական ճնշման հետեւանք են, որ բանակցություններում արդյունքի հասնելու տրամաբանության մեջ են տեղի ունենում: Ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում այս երկարատեւ հակամարտության պատմության մեջ նոր շրջադարձ կլինի»,- գրում է թերթը:

Թերթի փոխանցմամբ՝ ռուսական Telegram ալիքներից մեկը հոկտեմբերի 10-ին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, վաշինգտոնյան փաստաթուղթ էր հրապարկել։ Այն, շարունակում է պարբերականը, արեւմտյան միջնորդական առաքելության արդյունք էր, ու, ըստ տարբեր աղբյուրների, Բրյուսելում եւ Պրահայում տեղի ուենցած մի շարք բանակցություններից, ինչպես նաեւ Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո փաստաթուղթն ընկալելի ու ընդունելի է եղել նաեւ Փաշինյանի ու Ալիեւի համար:

«Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունն ընդունի այս փաստաթուղթը (իսկ Հայաստանի կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը վստահ է, որ դա հնարավորինս արագ պետք է ստորագրել ), ապա այն Անդրկովկասում տեկտոնական տեղաշարժի պատճառ կդառնա: Հայաստանը, որ հաշտություն կնքի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ կորցնելով Ղարաբաղն ու այդպիսով, իբր թե, ազատվելով էկզիստենցիալ սպառնալիքներից, այլեւս ո՛չ Գյումրիում ռուսական բազայի, ո՛չ էլ Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարիքը չի ունենա։ Ավելի քան պարզ է, որ դա է արեւմտյան «միջնորդների» իրական նպատակը։

Փաշինյանը կգնա՞ նման քայլի: Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագիտական հանրության զգալի մասը կարծում է, որ առանց խղճի խայթի կստորագրի. մինչեւ իշխանության գալը նա իրեն որպես արեւմտամետ էր ներկայացնում, ավելին՝ ջատագովում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հարցում։ Արդյոք փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում ու Ղարաբաղում բողոքի ակցիաներ կսկսե՞ն. հավանաբար այո, քանի որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը վերընտրվեց արժանապատիվ խաղաղության, Ղարաբաղը հայկական պահելու ու Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշինքն է՛լ ավելի ամրապնդելու կարգախոսով։ Հայ ընտրողը, որ թվում է՝ Փաշինյանի ձախողումների նկատմամբ անսահման համբերատար ու հանդուրժող է, նրան նման մանդատ չի տվել ու վարչապետին կարող է հիշեցնել անցած չորս տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր դժբախտությունները»,- ավելացնում է ԽՏՎրՏՎՏսՖրՍՈÿ կՐՈՉՊՈ-ն:

Ըստ թերթի՝ բացի այդ, հայերն, ըստ երեւույթին, չեն մոռացել նորագույն պատմության դասերն ու անշուշտ հասկանում են, որ Վաշինգտոնի «անկեղծ ու ազնիվ» խոսքի ներքո կարող են մեն-միայնակ մնալ անվտանգության չլուծված խնդիրների դեմ:

Հոդվածագիր՝ Ալեքսանդր Սերգեեւ

Թարգմանությունը`

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել Ռուսաստանում եւ եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին ասել է ԹպՊՏՎՏրՑՌ-ի դիվանագիտական աղբյուրը։

Նրա խոսքով՝ աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին՝ Աստանայում Պուտինի հաշտարար ելույթից հետո, երբ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճերը։ ԹպՊՏՎՏրՑՌ-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որպես դրանց անցկացման հիմնական վայր դիտարկվում են Մոսկվան եւ Սոչին։ «Ամենայն հավանականությամբ, կընտրվի Սոչին»,- նշել է աղբյուրը։

 

 

 

ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ

Ուկրաինայի պատերազմը չպետք է աշխարհին ստիպի մոռանալ այլ հակամարտությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արեւելքում. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Այսօր կան մարդիկ, որոնց վրա հարձակվում են, իսկ, մյուս կողմից, կան առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել եւ նվաստացնել: Չեզոք մնալը կնշանակի գիտակցել, որ ուժեղի օրենքը դառնում է ընդհանուր օրենք»,- ասել է Մակրոնը։

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ

Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն՝ Հայաստանին» խորագրով պատարագին:

 

 

 

ՀԱՄԱՐԺԵՔ ԵՎՐՈՅԻՆ

Հայաստանում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է եվրոյի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։ Նշենք, որ կարտոֆիլի մեկ կիլոգրամն այս օրերին վաճառվում է 320-350 դրամով,։ իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 390-400 դրամ։

«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի ղեկավար Հրաչյա Բերբերյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով կարտոֆիլի բարձր գնին, ասաց, որ առաջիկայում այն ավելի է թանկանալու։

«Որ ժամանակին պարարտանյութն էժան գնով ներկրեինք, կուտակեինք, եւ կառավարությունը պատահական մարդկանց այդ բիզնեսի մեջ չխցկեր, ամեն ինչ կարգին կլիներ։ Մեկ պարկ պարարտանյութի գինը դարձավ 21-22 հազար դրամ, հետո դիզվառելիքը, թունաքիմիկատները, սերմացուն թանկացան։ Այսօր կարտոֆիլի մեծածախ գինն արդեն հասել է 200 դրամի՝ նախորդ տարվա 120 դրամի փոխարեն։ Առանց պարարտանյութի, թունաքիմիկատների, դիզվառելիքի գյուղացին չի կարող մշակություն անել։ Բուլղարիայի օրինակը բերեմ, որտեղ այսօր մեկ կիլոգրամ շատ ցածր որակի պարարատանյութն արժե 4 եվրո: Ռուսաստանում բարվոք չէ կարտոֆիլի բերքի վիճակը. չնայած որ մեզ մոտ կարտոֆիլի համար հաջող տարի չէ, բայց մենք ինքնաբավ ենք։ Ինչպես կարող էր դիզվառելիքի մեկ լիտրը նախորդ տարի 300-350 դրամով վաճառվել, հիմա՝ 600-700 դրամով»,- նկատեց Բերբերյանը։

Մասնագետի խոսքով՝ կարտոֆիլի գինը մինչեւ տարեվերջ կհասնի 600 դրամի, եւ այդ գինը կպահպանվի մինչեւ հաջորդ բերքը։ Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ կարտոֆիլի սերմացուի համար նախկինում մաքսատուրք չէր կիրառվում, իսկ հիմա այն կազմում է 5 տոկոս։

 

 

 

 

ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացել է 10 հազար 106 մարդ։ ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մահացածների քանակը նվազել է՝ կազմելով 18 հազար 554, իսկ նախորդ տարվա այս ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 20 հազար 841. մահվան ցուցանիշը մեկ տարվա ընթացքում 11 տոկոսով նվազել է։ Միայն Covid-19-ից նախորդ տարի մահացել է 2477, այս տարի՝ 726 մարդ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում ամենից շատ մահանում են ոչ միայն սրտանոթային, այլեւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի երկրորդ տեղում օնկոլոգիական հիվանդություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Հայաստանում նորագոյացություններից այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մահացել է 3457 մարդ:

 

 




Լրահոս