ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Գայի պողոտայում՝ «Էլլա» գիշերային ակումբի մոտ, բախվել են Երեւանի բնակիչներ 41-ամյա Էդգար Գալստյանի վարած Mercedes G500 մակնիշի եւ 24-ամյա Միքայել Սարգսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով կա մեկ վիրավոր:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխայի ծնվելու դեպքում ի՞նչ կարգով է որոշվում հայրությունը:

Հրաչուհի Կիրակոսյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

ՀՀ քաղաքացիական կացության

ակտերի գրանցման գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ե՞րբ է մեղադրվողը կամ կասկածյալը համարվում անմեղ:

Գեւորգ Սիրեկանյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման եւ կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:

Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետեւությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:

 

 

 

 




Լրահոս