«Ռոսավիացիա»-ն հայտնում է, որ մինչևնոյեմբերի 3-ը երկարացրել Է թռիչքների սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում:
Հիշեցնենք՝ ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում:
Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել Է իր օդային տարածության մի մասը երկրի հարավում և կենտրոնական մասում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ֆոնին: