Ժողովուրդ. Երեվանի քաղաքապետը հրաժարականի դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ “”Ժողովուրդ“”-ը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում
է գրել: Սակայն Սերժ Սարգսյանը հորդորել է սպասել մեկ օր, մինչեւ Փարիզի քաղաքապետը
վերադառնա Ֆրանսիա, նոր հայտարարել այդ մասին: Այլ տեղեկությունների համաձայն` Կարեն
Կարապետյանի հրաժարականի մասին կհայտարարվի երկուշաբթի: Թե ինչն է ստիպել «դրայվոտ»
քաղաքապետին նման որոշում կայացնել,
“”Ժողովուրդ“”-ին առայժմ չհաջողվեց պարզել: Երկու վարկած կար.
մեկ, որ Կարապետյանը խնդիրներ ունի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ իր գործունեությամբ
միայն դժգոհություն է հարուցել հասարակության շրջանում` աշխատելով Սարգսյանի դեմ: Երկրորդ`
պարզապես ռուսական «ընկերները» նրան հրավիրել են Մոսկվա: Պարզեցինք նաեւ, որ Ս. Սարգսյանն
առանձնապես դեմ չի եղել Կարապետյանի հրաժարականին: Այնուամենայնիվ,
“”Ժողովուրդ“”-ը փորձեց
լուրի իսկությունը պարզել նաեւ քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից: Վերջինս
հերքեց.
“”Ո՛չ,
նման բան չկա
“”
: Բայց մեր աղբյուրները վստահեցնում են՝ Կարապետյանն առաջիկայում Մոսկվայում
բարձր պաշտոն կստանա եւ կհեռանա Երեւանից:




Լրահոս