Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցած Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարգևատրվել է. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցած  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Հոկտեմբերի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը, քննչական երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը և Ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանը ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձի կապակցությամբ կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և պատվոգրերով: նկատենք, որ պարգեւ ստացած անձանցից մեկը պատահական մարդ չէ:

Ինչպես հայտնի է տարբեր պաշտոնատար անձիք Հատուկ քննչական ծառայություն դիմում էին ներիկայացրել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցվի քրեական գործ արդարադատության դեմ ճնշումների, դատարանների դռները փակելու եւ այլ գործընթացների մասով: Արդյունքում, ՀՔԾ մերժել էր պաշտոնատար անձանց դիմում, իսկ այդ մերժող քննիչը եղել էր, որ ավել ոչ պակաս երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի հուշամեդալ ստացող Դավիթ Կոստանդյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս