
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը հոկտեմբերի 31-ին կհյուրընկալվի The Late late Show with James Gorden հաղորդմանը:
Այս մասին երգչուհին տեղեկացրել է սոցիալական հարթակներում:
Նա գրել է՝ չափազանց հուզված է հոկտեմբերի 31-ին ելույթ ունենալու կապակցությամբ:
The Late late Show with James Gorden ռեյտինգային հաղորդմանը հյուրընկալվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նիքի Մինաժը, Սելենա Գոմեսը, Քայլի Ջենները, Քիմ Կարդաշյանը, Շոն Մենդեսը և այլք: