Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կամո Շառոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանի
կենսագրությունը
Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 2-ին, Մարտունու շրջանի Վարդաձոր գյուղում:
2005թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան:
Աշխատանքային գործունեություն
2005-2007թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի
ոստիկանության տեղամասային տեսուչ
2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժանմունքի պետ
2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ
2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ
I-X.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: