«Հետք» առցանց պարբերականի հրապարակած «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ Դատախազությունը զբաղվում է։
ArmLur.am-ի հարցին, թե ՀՀ Գլխավոր դատախազությունն արդյո՞ք ուսումնասիրում է «Հետք»-ի հրապարակումը, դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն այսպես արձագանքեց․ «Ուսումնասիրություն է իրականացվում»։
Հրապարակումը, նշենք, բազմաթիվ հարցեր է առաջացրել հասարակության մոտ, ինչին, հուսանք, Գլխավոր Դատախազությունը պատշաճ պատասխաններ կտա։
Սևակ Վարդումյան