ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անգամ մարտի 1-ը չբացահայտեց, ինչի մասին է խոսում. Անահիտ Բախշյանը՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 23 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ուժային կառույցների իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո՝ անցած տարի, քրեական գործով հարցաքննվել է ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը: Բացի նրանից, հարցաքննվել են նաեւ նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ոճրագործության մյուս մասնակիցներ Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ ահաբեկչությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Ի՞նչ ունենք վերաբացումից հետո. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանը հայտնեց, որ քրեական գործի վերաբացումից հետո իրեն երկու անգամ ԱԱԾ-ում հարցաքննության են հրավիրել, որից հետո որեւէ այլ բան չի արվել, եւ գործը բացահայտված չէ։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս