Լեռնաջուր գյուղի բնակիչը 18 կաղնի է հատել. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Լեռնաջուր գյուղի հարակից անտառում ապօրինի հատել են կաղնիներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Լեռնաջուր գյուղի 38-ամյա մի բնակիչ բենզասղոցով ապօրինի հատել է տարբեր տրամագծերի 18 կաղնի: Նա ներկայացրել է հանցագործության գործիք բենզասղոցը: Փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածը նաև նախատեսում է, որ եթե ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը պատճառել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ապա պատիժը ազատազրկումն է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս