Հայաստանը Արցախին 20 մլրդ դրամ վարկ կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 20 մլրդ դրամ գումարի չափով միջպետական վարկ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ գումարով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տներ են կառուցվելու և կահավորվելու, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար է:

Պարզվում է, որ ԼՂՀ ֆինանսների նախարարը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկի գումարն 20 մրդ դրամով ավելացնելու վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ կառավարություն:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է դեֆիցիտի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից տրամադրել միջպետական վարկ՝ Լեռնային Ղարաբաղին 20 մլրդ դրամի չափով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նախատեսված 20 մլրդ դրամ միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով: Բացի այս, միջպետական վարկի տրամադրումն իրականացվելու է առանց ապահովման միջոցի:

Ս.Հ.




Լրահոս