Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկում տեղի ունեցավ «Ամերիա Բիզնես» թվային հարթակ. նոր հնարավորություններ եւ հեռանկարներ» խորագրով մամուլի ասուլիսը: Լինելով ֆինանսական եւ տեխնոլոգիական վստահելի միջավայր՝ բանկն առաջարկում է ամբողջական լուծումներ կյանքի որակը բարելավելու համար: Հենց սա է Ամերիաբանկի տեսլականը, որի շրջանակում էլ տեղի է ունենում բանկի թվաին տրանսֆորմացիան:
Հրավիրված ասուլիսի ընթացքում Ամերիաբանկի Նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը ներկայացրեց Ամերիա Բիզնես թվային հարթակը, որը համալրվել է ԱՁ-ն օնլայն գրանցելու նոր ծառայությամբ: Այսօր արդեն մուտք գործելով հարթակ՝ հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու անվճար գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ քարտ եւ Օնլայն/Մոբայլ բանկինգ: ԱՁՋ գրանցելու համար հաճախորդին անհրաժեշտ է պարզապես ունենալ անձնագիր ու սոց.քարտ կամ նույնականացման քարտ, հասանելիություն տպող-սքանավորող սարքի եւ տեսխացիկով համակարգչի կամ հեռախոսի: ԱՁ-ի գրանցման գործընթացը տեւում է ընդամենը 20 րոպե: Հարթակը շուտով համալրվելու է նաեւ ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ:
Ասուլիսի ընթացքում Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, Ամերիաբանկի Բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը եւ Ամերիաբանկի Նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանն անդրադարձան նաեւ բանկի թվային տրանսֆորմացիայի շրջանակում իրականացված մի շարք քայլերի, հաճախորդների համար ստեղծված հնարավորություններին ու առաջիկա զարգացումներին:
Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, թե տարին բավական ակտիվ է եղել: «Մինչեւ այժմ ավանդների գծով ունեցել ենք մոտ 10 տոկոս աճ, իսկ վարկային պորտֆելի գծով՝ մոտ 20 տոկոս աճ, բավականին տպավորիչ արդյունքներ նկան հատկապես քարտային գործարքների գծով», – ներկայացրեց նա՝ ասելով, թե խթանվել է անկանխիկ գործարքները: Նրա խոսքով, բանկի գործարքների միայն 4 տոկոսն է մասնաճյուղերում իրականացվում: «96 տոկոսը հաջողվել է հանել մասնաճյուղերից եւ բեռնաթափել: Սա վկայում է թվայնացման տեմպերի մասին», – հավելեց նա:
«Ամերիա Բիզնես» հարթակը գործարկվել է 2018 թվականին: Այն ներառում է Սքորինգի եւ Մեքենայական ուսուցմա վրա հիմնված օնլայն վարկավորման, SME Tablet, հաշիվ բացելու, անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու եւ մի շարք այլ ծառայություներ, որոնց ներդրումը դրական ազդեցություն է ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա, մասնավորապես.
- հաճախորդների քանակը վերջին 3. տարում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 55 տոկոսով:
- Վարկային պորտֆելը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 28 տոկոսով:
- Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի քանակը վերջին 3 տարում աճել է 3.5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 51 տոկսով:
- Ներկայումս Ամերիաբանկի մանրածախ բիզնեսի վարկերի 73 տոկոսը հաստատվում է օնլայն:
Ն.Հ.