Իշխանափոխություն եղավ, ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բացահայտել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

23 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ մեծ ողբերգություն. ՀՀ օրենսդիր մարմնի շենքում գնդակահարվեցին պետական բարձրաստիճան այրեր:

Սովորական չորեքշաբթի էր՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ Կառավարության հարցուպատասխանի օրը, երբ Նաիրի Հունանյանն իր բանդայով ներխուժեց ու սպանեց ժողովրդի սերն ու հարգանքը վայելող՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ Միքայել Քոթանյանին։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«1999 թվականից երկար ժամանակ է անցել, սակայն մինչ օրս անհայտ է՝ ու՞մ պատվերով և ու՞մ կազմակերպմամբ իրականացվեց պետական ահաբեկչությունը:

Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ հայտարարում էր՝ հենց իշխանափոխություն եղավ, միայն այդ պարագայում կբացահայտվի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Իշխանափոխություն եղավ, ինչու՞ մինչ օրս չի բացահայտվել հանցանքի պատվիրատուների մասը, ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը…

Թե՞ այդ թեզն էլ զուտ քաղաքացիներին մանիպուլացնելու համար էր առաջ քաշվում, և երբ իշխանության ղեկը ստանձնեց, Նիկոլը մոռացավ իր այդ խոստումը ևս…

Խոնարհումս 8 զոհերի հիշատակին»:




Լրահոս