ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են հարցաքննվել հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 1999 թվականի «Հոկտեբերի 27»-ի պետական ահաբեկչության 23-րդ ողբերգական տարելիցն է, եւ չնայած 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական գործը (այսուհետ՝ վարույթ) վերաբացվեց, սակայն 23 տարի անց գործը բացահայտված չէ:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին ուժային կառույցների իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերաբացումից հետո՝ անցած տարի, քրեական գործով հարցաքննվել է ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը: Բացի նրանից, հարցաքննվել են նաեւ նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ոճրագործության մյուս մասնակիցներ Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ ահաբեկչությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Եվ սա այն դեպքում, երբ 2021 թվականի հունիսի 14-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ընտրողների քվեն ունենալու դեպքում  կարող են առանձնահատուկ պարտավորություն եւ պատասխանատվություն դնել դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն, եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, սակայն այդ ուղղությամբ արված քայլեր չենք տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս