Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին Կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ ԱԺ այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին: