ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 27-ին Ադրբեջանում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերություններին և համագործակցության տարբեր ոլորտներին:

Կողմերը քննարկում են ունեցել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շուրջ։

Քննարկել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար՝ կապված նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ։




Լրահոս