ԱՄՆ-ը որոշել Է արագացնել B61-12 ջերմամիջուկային ռումբերի տեղակայումը Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը որոշել Է արագացնել արդիականացված B61-12 ջերմամիջուկային ռումբերի տեղակայումը Եվրոպայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Politico հրատարակությունը: «Պլանավորում են դրանք ՆԱՏՕ-ի եվրոպական բազաներ հասցնել արդեն դեկտեմբերին, ընդ որում՝ սկզբում պլանավորվել Էր դա անել 2023 թվականի գարնանը»,-ասվում Է հրապարակման մեջ:

Հեղինակները նշում են, որ Վաշինգտոնը որոշել Է արդիականացնել հին սպառազինությունները Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության աճի ֆոնին: Դրա հետ մեկտեղ Պենտագոնում հավաստիացնում են, որ տակտիկական սպառազինության նորացումը Եվրոպայում իբր «ոչ մի ձեւով կապված չԷ Ուկրաինայի իրադարձությունների հետ»: B61 ավիառումբը սպառազինության կազմում Է 1968 թվականից, այժմ տարածված են դրա 3,4,7 եւ 11 վերափոխված տարբերակները:

B61-12-ը պետք Է փոխարինելու գա առաջին երեքին: Սեպտեմբերի վերջին ռուսաստանցիներին հղած ուղերձում Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Արեւսմուտքն անցել Է հակառուսական հռետորաբանության բոլոր սահմանները եւ գործի Է դրել միջուկային շանտաժը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների ներկայացուցիչները հայտարարում են Մոսկվայի դեմ զանգվածային խոցման զենք կիրառելու թույլատրելիության մասին, բայց նման հայտարարությունների հեղինակները պետք Է հաշվի առնեն, որ «հողմերը կարող են շուռ գալ նրանց կողմը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս