ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սոսի Լոսը» 4-ի արկածային նկարահանումները Հավայան կղզիներում եւ անակնկալ հրավերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր մեգահումորային նախագծի «Սոսի լոս»-ի 4-րդ երթերաշրջանը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց սցենարիստ Անուշ Պետրոսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս անգամ գրեթե ամբողջությամբ փոխվել է նախագծի անձնակազմը, բացի դերասան Սոս Կարապետյանից եւ Արմինե Պողոսյանից,  իսկ  նկարահանումներն անցկացվել են Հավայան կղզիներում:

«Նկարահանումները անցել են շատ հետաքրքիր: 15 օր  ապրել ենք  Հավայան կղզիներում ու պատկերացրեք ինչեր կլինի, եթե դերասանական անձնակազմը մի վայրում ապրի ու աշխատի: Շատ մեծ արկածների միջով ենք անցել: Առավոտյան 4.30-ին արթնանում էինք, որպեսզի հասնենք անտառ, որից հետո էլ օվկիանոսի ափ նկարահանումներ անելու, քանի որ մեզ հարկավոր էր ստանալ այնպիսի տեսարան, որը նմանվեր չբնակեցված կղզու: Շուրջ 30 րոպե օվկիանոսի միջով քայլել ենք, տեխնիկան բարձր գլխներիս դրած, որ կարողանայինք նկարահանումներ անել: Նկարահանումները անցել են շատ զավեշտալի, անգամ նկարահանել ենք տեղի բնակիչներին, հրավիրել ենք պարողների, դերասանների»,-նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Անուշ Պետրոսյանի՝ նախագիծը մասշտաբայնորեն շատ մեծ է, ուներ շատ մեծ բյուջե, եւ պահանջում էր շատ մեծ ծախսեր: նրա կարծիքով՝ նախագիծը  շատ ստացված է, հանդիսատեսի սպասելիքները կարդարացվեն:

«Նկարահանումները հատուկ արվել են Մաու կղզում, որը հայտնի է իր կախարդական բնությամբ, պատկերացրեք 3:30 ժամ բարձրացել ենք մի նեղ ճանապարհով, եւ երբ ներքև էինք նայում ամպերը մեր ոտքերի տակ էին հայտնում, խենթանալու տեսարան էր: Առաջին անգամ ցուցադրելու ենք անանասի պլանտացիա, հատուկ մրգերի ծառեր, որոնք առաջին անգամ մեր նախագծում են մարդիկ տեսնելու»,-հավելեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս