
Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է Երևանին Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու լուրը հաստատելու և պարզաբանումներ ստանալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք դիվանագիտական խողովակներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին պաշտոնական հաստատման և պարզաբանումների համար: Մենք տեսել ենք նման հաղորդումներ, պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել՝ արդյոք դա ճիշտ է և ինչի հետ է դա կապված, եթե դա հաստատվի»,- ասել է Զախարովան:
Մանրամասները՝ տեսանյութում