Ոստիկանությունը ռուս հաղորդավար Քսենյա Սոբչակին բերման ենթարկելու օրդեր ուներ, սակայն նրան հաջողվել է փախչել։ Նա լքել է Ռուսաստանը՝ Բելառուսի տարածքով մտնելով Լիտվա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա սահմանը հատել է իսրայելական անձնագրով։
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որ խուզարկություններ են իրականացվում շորթման գործով, որով կալանավորվել է նրա կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովը։ Տեղում աշխատում են ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ աշխատակիցներն ու քննիչները։
Նշենք, որ Քսենյա Սոբչակը կասկածյալ է դարձել «Ռոստեկ» պետական կորպորացիայից առանձնապես խոշոր չափերով շորթման գործով: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։