ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միութենական երկիր կազմի մեջ մտնելը ո՛չ Փաշինյանից է կախված, ո՛չ էլ նրա ասած՝ «ռուսական սադրանքից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Վարդան Այվազյանի համոզմամբ՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» կնքեն, ապա դա, իրավական տեսանկյունից, նշանակում է միջազգային իրավունքի գերակայութամբ առաջնորդվել: Բայց եթե հարցը փաստացի հարթակում ենք դիտարկում, «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է նա, ապա պետք է արձանագրել՝ միջազգային իրավունք կոչվածը վաղուց արդեն գոյություն չունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդհատ շահարկվող, այսպես կոչված, «միջանցքին», ապա այդ գաղափարից զերծ մնալու համար, նշում է «Միացյալ Հայաստան» կուսակցության վարչության անդամը, իշխանությունները պետք է կարողանան ունակ լինել կոնսոլիդացնել հասարակությանը, նրանց միևնույն արժեհամակարգին, հայրենասիրական ընկալմանը բերել, որպեսզի կարողանան նաև անառիկ պահել մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Մանարամասները՝ տեսնայութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս