COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 27-ի առավոտվա դրությամբ կազմել Է 629 միլիոն 074 հազար 823: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 584 հազար 143 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 97 միլիոն 343 հազար 426 եւ 1 մլն 069 հազար 449, Հնդկաստանում՝ 44 միլիոն 646 հազար 880 եւ 528 հազար 987, Ֆրանսիայում՝ 36 միլիոն 925 հազար 046 եւ 157 հազար 740, Բրազիլիայում՝ 34 միլիոն 807 հազար 075 եւ 687 հազար 907, Գերմանիայում՝ 35 միլիոն 461 հազար 920 եւ 153 հազար 5193 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 27-ի առավոտվա դրությամբ կազմել Է 845,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3264, Հնդկաստանում՝ 375, Բրազիլիայում՝ 3184, Ֆրանսիայում՝ 2388, Գերմանիայում՝ 1815, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: