Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 26-ին Նոյ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա Ռոման Ղ.-ին, որը հոկտեմբերի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: